National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.05.2023
Սիսակ Գաբրիելյանը ծանոթացել է հիմնանորոգվող դպրոցներում ընթացող աշխատանքներին
1 / 16

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի կառուցապատման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը  եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 17-ին այցելել են Աբովյան քաղաք: Նրանք տեղում զրուցել են դպրոցի տնօրենի հետ, ծանոթացել շինարարական աշխատանքների  ընթացքին:

Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի խոսքով դպրոցում տեխնիկական աշխատանքներ եւ հետազոտություններ կատարելուց պարզվել է, որ դպրոցի մասնաշենքի հիմքերը խարխլված են եւ բավականին վտանգավոր: Այդ իսկ պատճառով որոշում էր կայացվել դպրոցը ներառել այդ ծրագրի մեջ, եւ այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Նա հույս է հայտնել, որ նոր շենքային պայմաններում ավելի արդյունավետ կկազմակերպվի ուսուցման գործընթացը:

Նույն օրը հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը  եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են նաեւ Աբովյան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում կառուցվող դպրոց, ծանոթացել  կատարված շինարարական աշխատանքների ընթացքում ծագած խնդիրներին:

Նշվել է, որ դպրոցը կառուցվում է մոդուլային դպրոցների սկզբունքով: Ըստ կառուցապատողի` բնակավայրի աշակերտներն այս տարվա սեպտեմբերի 1-ին հնարավորություն կունենան ուսումնական տարին սկսել նոր դպրոցում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ կա հստակ պահանջ` դպրոցները պետք է հագեցած լինեն բնագիտական առարկաների լաբորատորիաներով, նաեւ անհրաժեշտ պարագաներով: Կարեւորություն է տրվում նաեւ դպրոցների տարածքում ապաստարան ունենալուն:

Սիսակ Գաբրիելյանը եւ ԿԳՄՍ նախարարը նույն օրն այցելել են նաեւ Եղվարդ քաղաքի «AV» թատրոն-ստուդիա, որը հիմնադրվել է 2022 թվականի հոկտեմբերին: Նրանք շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել դահլիճի պայմաններին,  դիտել հատված «Ամանդա» նորարարական պլաստիկ ներկայացումից:

Թատրոն-ստուդիայի հիմնադիր Անի Վարդանյանի խոսքով այս փոքր մշակութային օջախի ստեղծման գաղափարը  համայնքում մշակութային կյանքն ակտիվացնելն է: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են բեմադրել «Փոքրիկ իշխան» ներկայացումը, ինչը հետաքրքրություն կառաջացնի աշակերտների շրջանում, քանի որ դպրոցական ծրագրով նրանք արդեն իսկ ծանոթ են այդ ստեղծագործությանը:

Անի Վարդանյանը տեղեկացրել է, որ ստուդիա է այցելում մոտ  20 երեխա եւ հույս է հայտնել, որ ապագայում ցանկացողների թիվը կավելանա:

Սիսակ Գաբրիելյանը, ողջունելով գաղափարը, նշել է, որ երկու երիտասարդ դերասանների կողմից, որոնք զուգահեռ աշխատում են պետական թատրոնում, հիմնված այս գեղեցիկ փոքրիկ թատրոն-ստուդիան մեկ այլ հնարավորություն է` աշխուժացնելու Եղվարդի մշակութային կյանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am